ԱՄՆ ՌԾՈւ-ը կարճ ժամանակով կկրճատեն ավիակիրների ներկայությունը Պարսից ծոցում

ԱՄՆ ՌԾՈւ-ը կարճ ժամանակով կկրճատեն ավիակիրների ներկայությունը Պարսից ծոցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌՕՈւ-ը կարճ ժամանակով կկրճատեն ավիակիրների ներկայությունը Պարսից ծոցում, հաղորդում է lenta.ru-ն` հղելով Navy Times-ին:

«Նիմից» նավի վերանորոգումը, որը 2013թ հունվարին պետք է գար Պարսից ծոց` փոխարինելու «Դուայթ Էյզենհաուերին», կձգձգվի առնվազն մինչև ամառ: Ներկայումս «Նիմիցը» գտնվում է Վաշինգտոնի նահանգի Բրեմերտոն նավահանգստում` ԱՄՆ ՌԾՈւ-ի բազայում:

Այս առնչությամբ «Դուայթ Էյզենհաուերը» Պարսից ծոցը կլքի դեկտեմբերին և ԱՄՆ-ում կվերանորոգվի, որպեսզի փետրվարին 4 ամսով վերադառնա Մերձավոր Արևելք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---