Պակիստանում արգելափակել են բջջային կապը կանխելու համար ծայրահեղական սունիների հարձակումները շիաների վրա![]() 24 նոյեմբերի 2012 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Պակիստանի խոշոր քաղաքներում օպերատորները ժամանակավորապես արգելափակել են բջջային կապը, կանխելու համար ծայրահեղական սունիների հարձակումները շիաների վրա, որոնք նշում են Նոր տարին: Բջջային կապը ժամանակավորապես անջատված է Կարաչիում, Կվետտայում, ինչպես նաև Իսլամաբադի որոշ թաղամասերում: Որոշումը իրավապահները բացատրում են նրանով, որ պայթուցիկ սարքերի 90 տոկոսը գործ է դրվում բջջային կապի միջոցով: Շիաները զանգվածային հանդիսություններ են կազմակերպում Մուհարրամի ժամանակ, որը մահմեդական օրացույցի առաջին ամիսն է: 2012-ին այն սկսվում է նոյեմբերի 15-ին և ավարտվում է դեկտեմբերի 13-ին, հայտնում է ВВС-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |