Ֆլորիդայում երկու գնորդներ կրակ են բացել «սև ուրբաթի» ժամանակ

Ֆլորիդայում երկու գնորդներ կրակ են բացել «սև ուրբաթի» ժամանակ

PanARMENIAN.Net - Երկու մարդ է տուժել ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում Walmart սուպերմարկետի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, փոխհրաձգությունը տեղի է ունեցել երկու գնորդների միջև, որոնք չեն կիսել կայանատեղին: Երկուսի կյանքն էլ վտանգված չէ:

Այս տարի «սև ուրբաթը», որը զանգվածային նախածննդյան ակցիաների առաջին օրն է խանութների մեծ մասում, տեղափոխվել էր հինգշաթբի օրվան:

Միլիոնավոր ամերիկացիներ շտապել են խանութներ, կրճատելով Գոհաբանության օրվա տոնակատարությունն ու չճաշակելով տոնական հնդկահավը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---