Վլադիսլավ Իգնատև. Յուրա Մովսիսյանը կարևոր է «Կրասնոդարի» համար, նա գերազանց խաղացող է

Վլադիսլավ Իգնատև. Յուրա Մովսիսյանը կարևոր է «Կրասնոդարի» համար, նա գերազանց խաղացող է

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» կիսապաշտպան Վլադիսլավ Իգնատևը խոստովանել է, որ թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարևոր է նրանց համար: «Նա գերազանց խաղացող է, զուր չէ, որ նա մինչև հիմա առաջնության լավագույն ռմբարկուների շարքում է: Թեև Վանդերսոնը ևս, որն այժմ կենտրոնական հարձակվողի դիրքում է, նույնպես վատ չի խաղում: Գոլեր խփում է և դա է կարևորը»,-ասել է Իգնատևը:

Նոյեմբերի 24-ին Կրասնոդարը Ռուսաստանի առաջնությունում կխաղա «Լոկոմոտիվի» դեմ: Ֆուտբոլիստը գտնում է, որ նրանք գործելու են հենվելով պաշտպանության վրա և անցնելով հակահարձակումների:

Մրցաշարային աղյուսակում «Կրասնոդարը» 9-րդ տեղում է 22 միավորով, իսկ «Լոկոմոտիվը» 8-րդ տեղում է 25 միավորով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---