Տագնապալի հանգիստ է տիրում Կահիրեում ուրբաթօրյա «միլիոնների երթից» հետո

Տագնապալի հանգիստ է տիրում Կահիրեում ուրբաթօրյա «միլիոնների երթից» հետո

PanARMENIAN.Net - Տագնապալի հանգիստ է տիրում Կահիրեում ուրբաթօրյա «միլիոնների երթից» հետո, որը ընդդիմության պատասխանն էր նախագահ Մուհամեդ Մուրսիի Սահմանադրական հռչակագրին:

15 կուսակցություններ, քաղաքական միավորումներ ու երիտասարդական շարժումներ անժամկետ գործադուլ են սկսել Թահրիր հրապարակում՝ բողոքելով նախագահի հրամանագրերի դեմ, որոնցով Մուրսին բացառիկ լիազորություններով է օժտել իրեն: Կահիրեի կենտրոնում արդեն վրանային ավան է առաջացել, սակայն, իրավիճակը դեռ, ընդհանուր առմամբ, հանգիստ է մնում:

Ավտոմեքենաների շարժումը հրապարակի շուրջ մասնակիորեն վերականգնվել է, սակայն փոխվել են երթևեկության ուղղությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---