Բրեյվիկը հայտարարել է, որ բանտապահները փորձում են ինքնասպանության հասցնել նրան

Բրեյվիկը հայտարարել է, որ բանտապահները փորձում են ինքնասպանության հասցնել նրան

PanARMENIAN.Net - Անդրես Բրեյվիկը, որը դատապարտվել է 21 տարվա ազատազրկման շուրջ 70 մարդու կյանք խլած ահաբեկչական գործողությունների համար, ԶԼՄ-ներին հասեցագրված նամակում հայտարարել է, որ բանտապահները փորձում են ինքնասպանության հասցնել նրան:

Բրեյվիկը «բանտաճաղերից ներս կյանքի մասին» իր նամակում, ուղղված ԶԼՄ-ներին, Amnesty International-ին, բողոքում է նորվեգական «Իլա» բանտի պայմաններից, որը համեմատում է իրաքյան «Աբու Գրեյբի» հետ:

«Եթե ես արտասովոր համբերատար մարդ չլինեի, ես, հավանաբար, արդեն ցնորված կլինեի հուսալքությունից: Ինչևէ, սահման կա մարդու տոկունության համար»,-ասվում է Բրեյվիկի նամակում:

Բրեյվիկը, մասնավորապես, նշում է, որ նրան սևեռուն կերպով հետևում են, երբ նա հաբեր է ընդունում, խուզարկում են ամեն օր, երբեմն դա անում են կին բանտապահները:

Բրեյվիկը բողոքում է, որ ուղղիչ հաստատության պետը խստացրել է անվտանգության ռեժիմը վրեժի զգացողությունից ելնելով: Իր հերթին, «Իլայի» ներկայացուցիչը նշել է, որ լրացուցիչ միջոցներ նրա հանդեպ չեն կիրառվել, վերջերս նրան թույլատրվել է օգտվել սովորական մատիտից ռետինե մատիտի փոխարեն: Բրեյվիկը հայտարարել էր, թե «անվտանգ» մատիտը «սադիզմի գրեթե աննկարագրելի դրսևորում է», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---