24 նոյեմբերի 2012 - 15:25 AMT
FIGC-ը ծրագրում է А սերիայի ակումբների թիվը կրճատել` 20-ից 18-ի հասցնելով

Ֆուտբոլի իտալական ֆեդերացիան ծրագրում է առաջիկայում А սերիայի ակումբների թիվը կրճատել` 20-ից 18-ի հասցնելով, հաղորդում է Football Italia-ն:

FIGC-ի նախագահ Ջանկարլո Աբետեն հաստատել է ապագա բարեփոխումների ծրագրերը:

«Մենք ՈւԵՖԱ-ի հետ միասին մշակել ենք կանոն, որի համաձայն Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի մասնակիցները ավտոմատ կհայտնվեն ԱԱ-ի հաջորդ խաղաշրջանում»: