Նյու Յորքում անցկացվել է Սանտա-Կլաուսների ավանդական շքերթ

Նյու Յորքում անցկացվել է Սանտա-Կլաուսների ավանդական շքերթ

PanARMENIAN.Net - Նյույորքյան Մանհեթան գլխավոր զբոսաշրջային փողոցում` Հինգերորդ ավենյուում, կայացել է Սանտա Կլաուսների ամենամյա շքերթը: Այս ավանդույթը ծնվել են 1902թ: Դրանով է սկսվում ԱՄՆ խոշորագույն մեգապոլիսի չունևոր բնակիչների համար բարեգործական ակցիան:

Ակցիան կազմակերպում է «Ամերիկայի կամավորներ» ասոցիացիան: Սանտա Կլաուսները մի քանի շաբաթ շարունակ միջոցներ են հավաքելու և զվարճացնելու քաղաքի բնակիչներին ու զբոսաշրջիկներին: Հավաքված միջոցները կտրամադրվեն Նյու Յորքի անտուններին և չունևոր ընտանիքներին, գրում է Vesti.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---