Ուսեյն Բոլթը և Էլլիսոն Ֆելիքսը ճանաչվել են 2012թ լավագույն թեթև աթլետներ

Ուսեյն Բոլթը և Էլլիսոն Ֆելիքսը ճանաչվել են 2012թ լավագույն թեթև աթլետներ

PanARMENIAN.Net - Յամայկացի սպրինտեր Ուսեյն Բոլթը և ամերիկացի վազորդուհի Էլլիսոն Ֆելիքսը IAAF-ի կողմից ճանաչվել են լավագույն թեթև աթլեթներ:

Բոլթը, ով Լոնդոնում դարձել է օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, քվեարկության ժամանակ առաջ է անցել Արիս Մերրիտից և քենիացի Դավիթ Ռուդիշուից: Յամայկացին այս մրցանակին է արժանանում իր կարյերայի ընթացքում արդեն 4-րդ անգամ:

Օլիմպիադա-2012-ի եռակի չեմպիոն Ֆելիքսը առաջ է անցել բրիտանացի Ջեսիկա Էննիսից և նոր զելանդացի Վալերի Ադամսից:

Մրցանակաբաշխությունը կայացել է Բարսելոնայում` IAAF-ի հարյուրամյակին նվիրված միջոցառումնրի շրջանակում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---