11  26.11.12 - Խորեն Պալյանի և Լուսինե Զաքարյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ

Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի բնակարանը հայտնվել է ջրի մեջ

PanARMENIAN.Net - Երգչուհի Լուսինե Զաքարյանի և մանկավարժ, հասարակական գործիչ Խորեն Պալյանի բնակարանը, որը գտնվում է Կողբացի 42 հասցեում, վերջին օրերին հայտնվել է ջրի մեջ: Պալյանների հարևանուհին՝ տիկին Արփենիկը, ով դեռ նախորդ շաբաթ դիմել է համատիրությանը և, իր խոսքով, անգամ Արտակարգ իրավիճակների նախարարություն է զանգահարել, PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց, որ Պալյանների տուն լցվող ջրի մասին իմացել են, երբ ջուրը հասել է նկարիչ Վան Խաչատուրի արհեսանոց, որը գտնվում է Պալյանների տան ներքևի հարկում:

Տանը, իսկապես, վիճակն անմխիթար է, առաստաղն ու պատերը խոնավությունից բորբոսնել են, որոշ տեղերում վնասվել է մանրահատակը:

Կենտրոնի թաղապետարանի թեժ գծի աշխատակիցները PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ ահազանգ ստացել են և եղել են Պալյանների շենքում: Սակայն հարցին, թե այդ դեպքում ինչու է ջուրը շարունակում հոսել, թեժ գծի աշխատակցուհին հավելեց, որ նման հարցերի չի պատասխանում:

Այս զանգից րոպեներ անց թաղապետարանի աշխատակիցները հայտնվեցին դեպքի վայրում, թեև մինչ այդ վստահեցնում էին, որ ահազանգն ստանալուն պես եղել են այնտեղ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---