Պաչինոն, Պեշին և Դե Նիրոն կնկարահանվեն Սկորսեզեի գանգստերական ֆիլմում![]() 26 նոյեմբերի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Մարտին Սկորսեզեն, Ալ Պաչինոն, Ջո Պեշին և Ռոբերտ Դե Նիրոն կվերամիավորվեն գանգստերական ֆիլմի ստեղծման համար: Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, «Իռլանդացին» ֆիլմում Դե Նիրոն և Սկորսեզեն կրկին միասին կաշխատեն 1995 թվականից հետո առաջին անգամ: Նրանք վերջին անգամ միասին աշխատել են «Կազինոն» ֆիլմի նկարահանման հրապարակում: Ընդհանուր առմամբ նրանք միասին աշխատել են ութ ֆիլմերի վրա: Դե Նիրոն The Observer-ին հայտնել է, որ շատ ոգևորված է այս նախագծով, որը երկար տարիներ է ծրագրել: «Արդեն որոշվել են դերասանական կազմն ու ռեժիսորը, այնպես որ հիմա փորձում ենք հստակեցնել նկարահանման ժամկետները»,- նշել է դերասանը: Նրա խոսքով` ֆիլմը Ֆրենկ Շիրան անունով մի մարդու մասին է, որը Թիմսթերսից էր (ԱՄՆ միավորում), և ում մեղադրում են Ջիմի Հոֆայի (հակառակ միավորման առաջնորդի, ով անհետացավ 1977-ին) սպանության մեջ: Ֆիլմը կնկարահանվի Շիրանի փաստաբան Չարլզ Բրենդթի հեղինակած գրքի հիման վրա, որը կոչվում է «Լսել եմ` տներ ես ներկում»: Այդ արտահայտությունը մաֆիոզների շրջապատում է տարածված և նշանակում է, որ այն մարդը, ում դիմում են այդ նախադասությամբ, վարձու մարդասպան է և սպանությունից հետո տան պատերին ու հատակին արյան հետքեր է թողնում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |