«Բիթլզի» երկրպագուներին կհետաքրքրի «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» գիրքը, գտնում է հեղինակը![]() 26 նոյեմբերի 2012 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ին` ժամը 17:00-ին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանում տեղի կունենա արձակագիր, հրապարակախոս Արմեն Ալանի «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» վեպ-խրոնիկայի շնորհանդեսը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հեղինակը նշեց, որ գիրքն առանձնապես շատ կհետաքրքրի «Բիթլզի» երկրպագուներին, նրանց, ովքեր հետաքրքրված են պատմաքաղաքական անցքերում և առասպելական պատումներում տեղ գտած սիմվոլիկ համընկնումներով և դրանց միջև տարվող զուգահեռներով, ինչպես նաև սիրում են կարդալ պատմական խորհրդավոր իրադարձությունների վերաբերյալ սենսացիոն նոր բացահայտումների մասին: «Գրքի գլխավոր առանձնահատկությունն իմ ընտրած մատուցման ձևն է, որի հիմքում ընկած է այն համոզմունքը, թե պատմությունը միշտ շարժվում է պարույրաձև և բազմաթիվ դեպքեր ու իրադարձություններ կրկնվում են: Փոխվում են միայն ժամանակները, դեպքերի վայրերն ու գործող անձիք: «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար» գիրքը մի ուսումնասիրություն է, որը գրելիս օգտագործել եմ արտասահմանյան և խորհդային տեղեկատու գրքեր, ուղեցույցներ, պարբերական մամուլի հրապարակումներ և համանման գրականության այլ հնարավոր աղբյուրներ` մոտ 50 անուն: Գրքում նկատելի է երեք հիմնական գիծ` գեղարվեստական պատումը, 20-րդ դարի իրադարձությունների ժամանակագրությունը քաղաքական, սոցիալական և մշակութային համատեքստում և «Բիթլզի» ստեղծման ու գործունեության պատմությունը, Ջոն Լենոնի կերպարը` որպես երաժիշտ և որպես քաղաքական գործիչ, նրանց ազդեցությունը իմ և սերնդակիցներիս վրա, ԽՍՀՄ փլուզումն ու ղարաբաղյան պատերազմը»,- ասաց նա` հավելելով, որ գրքում տեղ են գտել նաև իր անձնական մոտեցումները այս կամ այն հարցի շուրջ: Հեղինակի խոսքով` գիրքը վերնագրված է «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար», քանի որ գրքում տեղ է գտել ոչ միայն Պրոմեթևսի առասպելական կերպարի վերլուծությունը, այլև մերօրյա պրոմեթևսների` որպես ջահակիրների դերն ու նշանակությունը, այդ թվում` Սախարովի, Մահաթմա Գանդիի, Մարտին Լյութեր Քինգի և այլոց: «Ռեքվիեմ Պրոմեթևսի համար»-ը հեղինակի երրորդ գիրքն է` երկրորդ վերահրատարակությամբ: Առաջինը լույս է տեսել Լոս Անջելեսում: Նշենք,Արմեն Ալանը ծնվել է Երևանում 1955-ին: Տպագրել է 150-ից ավելի հոդվածներ, ակնարկներ, ռեպորտաժներ, հարցազրույցներ, էսսեներ: Արձակ ստեղծագործությունները տպագրվել են գրական-գեղարվեստական հանդեսներում: Մի շարք ռադիո- և հեռուստահաղորդումների, տեսաֆիլմերի հեղինակ է, Հայաստանի Հանրապետության առաջին գունավոր գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական «Колесо Фортуны» հանդեսի հիմնադիր-խմբագիրը: 1997-ից բնակվում է ԱՄՆ-ում, որտեղ 1998-ից համահեղինակել է «Լույս» պարբերականը: 2000թ. լույս է տեսել Արմեն Ալանի «Կոդա» գեղարվեստական հրապարակախոսությունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |