Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը կընթերցեն ցմահ բանտարկյալի օրագիրը![]() 26 նոյեմբերի 2012 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Դերասաններ Վարդան Պետրոսյանն ու Կարինե Ջանջուղազյանը նոյեմբերի 29-ին, ժամը 14:00-ին հրավիրում են «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն՝ «Մհերի Դուռը» բեմական ընթերցման: Դերասանները կընթերցեն հատվածներ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանի բանտային օրագրից: Մհեր Ենոքյանի անունից ուղարկված հաղորդագրության մեջ նշված է հետևյալը. «Այս բեմական ընթերցման օրը, գիտեմ, որ պատահական է ընտրվել, բայց տարօրինակ զուգադիպությամբ հենց 1996 թվականի նոյեմբերի 29-ին հասարակության անունից և հանուն ՀՀ-ի ինձ մահվան դատապարտեցին »: Ենոքյանն այժմ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ Մհեր Ենոքյանը դատապարտվել է 1996 թվականին՝ համակուրսեցուն սպանելու մեղադարքնով, սակայն մինչ օրս պնդում է, որ անմեղ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |