Անուշ Սեդրակյան. Պետությունը չպետք է մերժի ու ժխտի քաղաքացիական հասարակության գործունեությունը

Անուշ Սեդրակյան. Պետությունը չպետք է մերժի ու ժխտի քաղաքացիական հասարակության գործունեությունը

PanARMENIAN.Net - Երկրի ներքաղաքական կյանքում քաղաքացիական հասարակությունը միշտ է ակտիվ եղել, բայց դա միշտ չէ, որ լսելի էր: Բարեբախտաբար, Հայաստանում այդ լսելիությունն արդեն ապահովված է և քաղաքացիական նախաձեռնությունները գնալով աճում են: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, ով քաղաքացիական հատվածից է եկել քաղաքականություն: «Բացի այն, որ նախաձեռնություններն աճում են, նաև մարդկանց մեջ տալիս են այն գաղափարական համախմբվածության լավագույն որակը, որի մասին քաղաքական ուժերն առայժմ կարող են միայն երազել»,- ասաց Անուշ Սեդրակյանը: Նա նկատեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության ըմբռնումը միշտ շատ բարձր է եղել: «Նրանք հարցերը ավելի խորն են տեսնում, քան շատ քաղաքական ուժեր և գործիչներ: Հայաստանի քաղաքացիական կազմակերպվածությունը ավելի քան գովելի է, ավելի քան ակտիվ է: Եվ մենք տեսնում ենք, որ նրանց գործունեությունը շոշափելի արդյունքներ է ունենում թե քաղաքական, թե տնտեական դաշտում»,- նկատեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահը: Նա նաև նշեց, որ մեր երկրում պետություն-քաղաքացիական հասարակություն երկխոսությունը նոր-նոր է ձևավորում: «Կան սաղմեր, և պետությունը ոչ թե պետք է մերժի ու ժխտի քաղաքացիական հասարակության գործունեությունը, այլ ականջալուր լինի, ինչպես հիմա է»,- եզրափակեց Անուշ Սեդրակյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---