Սիրիական օդուժը հարվածել է Թուրքիայի հետ սահմանակից գյուղերին

Սիրիական օդուժը հարվածել է Թուրքիայի հետ սահմանակից գյուղերին

PanARMENIAN.Net - Սիրիական օդուժը հարվածել է Թուրքիայի հետ սահմանակից Աթմա, Կահ և Ակրաբատ գյուղերին: Գյուղերի բազմաթիվ բնակիչներ օդային հարվածից փրկվել են թուրքական սահմանին: Թուրքական հիվանդանոցներ են տեղափոխվել ավելի քան 20 վիրավորներ:

Սիրիական օդանավերի` թուրքական սահմանին մոտենալուն պես, օդ են բարձրացել թուրքական ՌՕՈւ-ի կործանիչները, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կործանիչները մի քանի վերահսկիչ պտույտ են կատարել սահմանի երկայնքով` թուրք-սիրիական սահմանի հնարավոր խախտումը կանխելու համար: Թուրքական Հաթայ նահանգին սահմանակից 3 սիրիական գյուղերի ռմբակոծությունը շարունակվում է, գրում է Vesti.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---