ՖԻՖԱ-ն առայժմ չի թույլատրել անցկացնել Բրազիլիա-Անգլիա ընկերական խաղը

ՖԻՖԱ-ն առայժմ չի թույլատրել անցկացնել Բրազիլիա-Անգլիա ընկերական խաղը

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն առայժմ չի թույլատրել անցկացնել Բրազիլիայի և Անգլիայի հավաքականների ընկերական խաղը, որը պետք է պետք է դառնա Ռիո դե Ժանեյրոյում վերակառուցված «Մարականա» մարզադաշտի առաջին խաղը, հաղորդում է L’Equipe-ը:

Հաջորդ տարվա հունիսի 2-ին նախատեսված հանդիպումը պետք է նախորդի Կոնֆեդերացիաների Գավաթ-2013-ը, սակայն ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեի խոսքով, առայժմ վաղ է խոսել այն մասին, որ խաղը հաստատ կկայանա:

«Մայիսի 27-հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՖԻՖԱ-ն ամրագրել է մարզադաշտը` «Մարականեի» առաջին պաշտոնական խաղի համար արենայի պատրաստությունը ստուգելու: Մենք կքննարկենք այս հարցը Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի հետ»,-ասել է Վալկեն:

Բրազիլիայի և Անգլիայի հավաքականները հաջորդ տարվա փետրվարի 6-ին ևս մեկ ընկերական խաղ կանցկացնեն Լոնդոնի «Ուէմբլի» մարզադաշտում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---