«Ժողովուրդ». Ջրծաղիկի համաճարակ` Հրազդան քաղաքում

«Ժողովուրդ». Ջրծաղիկի համաճարակ` Հրազդան քաղաքում

PanARMENIAN.Net - Հրազդան քաղաքում նկատվում է ջրծաղիկի համաճարակ, գրում է «Ժողովուրդ» թերթը: Ըստ թերթի աղբյուրների` նախակրթարանների և դպրոցների բազմաթիվ երեխաներ այս օրերին բացակայում են ուսումնական պարապմունքներից ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով:

Վարակվածների թվով ամենաշատ դեպքերը գրանցվել են քաղաքի թիվ 6 դպրոցում, որի տնօրեն Գրիշա Ղազարյանը թերթի հետ զրույցում հաստատել է լուրը և հավելել. «Դա համաճարակ դիտել չի կարելի: Անհանգստանալու կարիք էլ չկա, դա վտանգավոր հիվանդություն չէ, և ավելի լավ է երեխաները հիմա հիվանդանան, քան ավագ տարիքում: Այս ընթացքում շուրջ 30-40 երեխա հիվանդացել է և բուժվել»:

Տնօրենի վկայությամբ` հիվանդության պատճառով զանգվածային բացակայությունները սկսվել են դեռևս հոկտեմբերին: Երեկվա դրությամբ դպրոցի 312 աշակերտից դասի չեն ներկայացել 15-ը, որից միայն 6-ը` ջրծաղիկով հիվանդ լինելու պատճառով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---