«ՀԺ». Պատմության նոր դասագրքի շուրջ կրքերն ավելի են թեժանում

«ՀԺ». Պատմության նոր դասագրքի շուրջ կրքերն ավելի են թեժանում

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ում պաշտոնավարման օրոք ԿԳՆ-ն հաստատել է բուհերի Հայոց պատմության նոր, սկանդալային դասագիրքը, երեկ զրուցել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ:

Թերթի թղթակիցը հարցրել է. «Ո՞վ է պատասխան տալու պատմությունը կեղծելու համար, և դուք՝ որպես ԿԳ նախարար, ե՞րբ եք հրաժարական տալու՝ այդ դասագրքի մուտքը բուհեր թույլ տալու համար: Ե՞րբ եք դասագիրքը հանելու շրջանառությունից»:

Աշոտյանը, հարցերին պատասխանելու փոխարեն, հորդորել է. «Ինձ հետ զուսպ և կոռեկտ»:

Թերթը գրում է, որ քանի որ Աշոտյանը ներկայումս Լիբանանում է, հարցուպատասխանը հաղորդագրության միջոցով է արվել, նախարարն էլ ակնհայտորեն հեռավորության ազդեցության տակ է եղել: Այնպես որ՝ սպասում ենք վերադարձից հետո նրա կոնկրետ և բովանդակային պատասխաններին, իսկ ավելի լավ է՝ գործողություններին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---