ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ

PanARMENIAN.Net - Թուրքիայի կառավարության ճնշման ներքո, Հայոց ցեղասպանության հարցին նվիրված «Օտտոմանյան կայսրության հայերը կայսրության փլուզման շրջանում.Գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցը» թեմայով

աննախադեպ խորհրդաժողովի մասնակիցները ստիպված էին չեղյալ հայտարարել մայիսի 25-27 Ստամբուլում կայանալիք միջոցառումը, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը մեղադրել է խորհրդաժողովի մասնակիցներին պետական դավաճանության մեջ: «Մենք պետք է վերջ տանք դավաճանությանը եւ թուրքական ազգի դեմ վիրավորանքների եւ քարոզչության տարածմանը այդ ժողովրդին պատկանող մարդկանց կողմից»,-հայտարարել է նա: Սակայն, ըստ միջոցառման կազմակերպիչների, ժամանակն է, որ Թուրքիայի մտավորականությունը բարձրաձայն արտահայտի իր կարծիքը 20 դարասկզբի իրադարձությունների մասին, որը տարբերվում է երկրի դիրքորոշումից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---