Նոյեմբերի 28-ին նախանշված Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա

Նոյեմբերի 28-ին նախանշված Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 28-ին Էրզրումում նախատեսված Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուի, Ալի Աքբար Սալեհիի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով, հայտնում է İRNA գործակալությունը, դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Հանդիպումը հետաձգվել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի Նյու Յորք կատարելիք այցի կապակցությամբ: Երեք նախարարները պայմանավորվել են հանդիպել առաջիկայում, սակայն ամսաթիվը դեռևս չի նշվում:

Վերջին եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել մարտին Նախիջևանում, որի ավարտին ընդունվել է ամփոփիչ հռչակագիր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---