Իվանիշվիլի. Վրաստանն էլ ավելի հուսալի գործընկեր կլինի ԱՄՆ համար

Իվանիշվիլի. Վրաստանն էլ ավելի հուսալի գործընկեր կլինի ԱՄՆ համար

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը կվարի ԱՄՆ հետ համագործակցության խորացմանն ուղղված քաղաքականություն: Այդ մասին լրագրողներին է հայտարարել վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինի հետ հանդիպումից հետո:

Հանդիպմանը Իվանիշվիլին ասաց. «Վերլուծության ենթարկվեցին Վրաստանի ու ԱՄՆ երկկողմ հարաբերությունները»:

«Ես շնորհակալություն հայտնեցի ԱՄՆ-ին այն բանի համար, որ 20 տարի շարունակ այդ երկիրն աջակցել է Վրաստանին և հույս հայտնեցի, որ նոր կառավարության օրոք այդ հարաբերություններն էլ ավելի կխորանան»,-հայտարարել է վարչապետը:

Նա «հավաստիացրել է պարոն Ռուբինին, որ «Վրաստանն էլ ավելի հուսալի գործընկեր կլինի ԱՄՆ համար»:

Իր հերթին Ռուբինը Իվանիշվիլու հետ հանդիպումը «դրական է» անվանել: «ԱՄՆ-ն հետագայսում ևս կսատարի Վրաստանի ինտեգրմանն եվրաատլանտյան կառույցներին»,-ասել է ԱՄՆ դիվանագետը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---