Բելգիայի պետանվտանգության աշխատակիցները գաղտնազերծել են իրենց սոցցանցերում

Բելգիայի պետանվտանգության աշխատակիցները գաղտնազերծել են իրենց սոցցանցերում

PanARMENIAN.Net - Բելգիայի պետանվտանգության որոշ աշխատակիցներ բաց տվյալներ են հրապարակել իրենց մասին՝ ներառյալ աշխատանքի վայրը, LinkedIn և Facebook սոցցանցերում:

Պետանվտանգության աշխատակիցների պրոֆիլները հեշտությամբ են հայտնաբերվում, և դա դժգոհություն է առաջացրել երկրի խորհրդարանում և նրանց պետերի մոտ:

«Ռուսական և չինական հետախուզական ծառայություններում հազարավոր մարդիկ են աշխատում: Նրանք ունեն կադրեր ու ժամանակ հաշվառման գրառումները հայտնաբերելու ու այնտեղ պարունակվող ինֆորմացիան օգտագործելու համար: Գրանցվելով այդ կայքերում, մեր մարդիկ թշնամական գործողությունների թիրախ են դառնում»,-հայտարարել է անվտանգության ծառայության պաշտոնյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---