Աշխատանքից ազատվել է ՊՆ վարչություններից մեկի պետը. այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում

Աշխատանքից ազատվել է ՊՆ վարչություններից մեկի պետը. այլ պաշտոնանկություններ էլ են սպասվում

PanARMENIAN.Net - Այսօր աշխատանքից ազատվել է ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչության պետ Վարդան Թունյանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը:

Նրա խոսքով Վարդան Թունյանն ազատվել է աշխատանքից, քանի որ այդ հաստիքը կրճատվել է բանակային բարեփոխումների շրջանակներում: Առաջիկայում այլ կրճատումների հավանականությունն Արծրուն Հովհաննիսյանը չբացառեց.

«Չի բացառվում, որ նույն գործընթացի ժամանակ նաև այլ հաստիքներ կրճատվեն», - ասաց նա: PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե որոնք, մամուլի խոսնակը պատասխանեց, որ դեռ հայտնի չէ, գործընթացը բարդ է:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---