ՌՈՒՍ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ. ՇԱՀԵՐ ՈՒՆԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

PanARMENIAN.Net - Միշտ հարկավոր է հաշվի առնել երկու կողմերի կարծիքը: Ես չեմ կարծում, որ ռազմակայանների դուրս բերման հարցը ճակատագրական հարց է, որը հուզում է Վրաստանի եւ Ռուսաստանի բնակչությանը: Այդ մասին հայտարարելէ Սանքտ Պետերբուրգի հումանիտար եւ քաղաքագիտական «Ռազմավարություն» կենտրոնի նախագահ Ալեքսանդր Սունգուրովը, մեկնաբանելով Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրս բերման հարցը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Ինձ թվում է, որ այժմ կարելի է տեսնել վրացական ղեկավարության միակողմանի շեղումը: Այն հասկանալի է, եւ կարող է նույնիսկ արդարացվել: Ինձ նաեւ թվում է, որ այդ ռազմակայններրը իրականում ոչ ոքի չեն սպառնում: Սակայն եթե այդպիսին է վրաց ժողովրդի կամքը, որն աջակցում է ներկայիս կառավարությանը, ուրեմն պետք է խոսել եւ աստիճանաբար առանց վնասի լուծել այդ խնդիրը: Ժամանակին այդ ռազմակայանները չեն պարտադրվել, այլ հրավիրվել են վրաց ժողովրդի կողմից, եւ երբեւէ, կարծում եմ, մենք կապրենք այնպիսի Ռուսաստանում, որ ռուս զինվորականներին կրկին ցանկանան տեսնել իրենց տարածքում: Իսկ դեռեւս չեն ուզում, ինչ կարող ես անել` ստիպողաբար հաճելի չես լինի»,-նշել է նա: Խոսելով ռուսական ռազմատեխնիկայի մի մասը Հայաստան տեղափոխելու հնարավորության մասին եւ դրա հետ կապված Ադրբեջանի արձագանքի հետ, որ այդ գործողությունները կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանը, Ա.Սունգուրովը նշել է, որ «ստատուս կվոն խախտող ցանկացած գործողություն հանգեցնում է ինչ-որ հետեւանքների»: Նրա խոսքերով, դա կարող էր կանխատեսել նաեւ վրացական ղեկավարությունը, պնդելով ռազմակայանների դուրս բերման հարցում: Շահեր ունեն տարածաշրջանի բոլոր պետությունները, այդ թվում եւ Հայաստանը: Այսինքն, Վրաստանը առաջացնում է տարածաշրջանային ապակայունացման ալիք, որի պատճառն են պարոն Սահակաշվիլու եւ նրա շրջապատի չմտածված գործողությունները: Իսկ Ադրբեջանի արձագանքը միանգամայն հասկանալի է եւ հնարավոր, ամփոփել է ռուս վերլուծաբանը:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---