Սիրիացի գրոհայինները ոչնչացրել են կառավարական ուժերի կործանիչը

Սիրիացի գրոհայինները ոչնչացրել են կառավարական ուժերի կործանիչը

PanARMENIAN.Net - Սիրիայի հյուսիսում գրոհայինները չորեքշաբթի օրը ոչնչացրել են ինքնաթիռը, որը պատկանում է կառավարական բանակին, միջադեպը տեղի է ունեցել Իդլիբ նահանգում, հաղորդում է Ֆրանս Պրեսը:

Ինչպես հաղորդվում է, Սիրիայի ՌՕՈւ կործանիչն ընկել է թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու, որից հետո տեղի է ունեցել հզոր պայթյուն: Գրոհայինների խոսքով, ինքնաթիռը ոչնչացվել է «ցամաք-օդ» հրթիռի կողմից:

Ավելի վաղ «Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով դիտարկման սիրիական կենտրոնը» հաղորդել է, որ գրոհայինները «ցամաք-օդ» հրթիռի օգնությամբ ոչնչացրել են կառավարական ուժերի ուղղաթիռը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---