ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ. ԱՅՆՔԱՆ ԷԼ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՈՒՐ ԿՏԵՂԱՓՈԽՎԵՆ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ26 մայիսի 2005 - 09:59 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սհեֆերը գերակայող է համարում պայմանավորվածությունը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Բաթումից եւ Ախալքալաքից ռուսական ռազմակայանների դուրս բերման ժամկետի շուրջ, հաղորդում է «Երկիր» թերթը: Մեկնաբանելով ռուսական ռազմակայանների մի մասը Վրաստանից Հայաստան տեղափոխելու հնարավորությունը` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ «տվյալ փուլում այնքան էլ կարեւոր չէ, թե ուր կփոխադրվեն Վրաստանից դուրս բերվող ռազմակայանները, գլխավորն այն է, որ կատարվեն 1999 թվականի Ստամբուլի համաձայնությունները»: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |