Արդարադատության սերժանտի մոտից թմրանյութի նմանվող զանգված են հայտնաբերել

Արդարադատության սերժանտի մոտից թմրանյութի նմանվող զանգված են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով` բնակելի գոտում անձնական զննության են ենթարկել «Գորիս» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության սերժանտ Վիգեն Ադունցին: Ադունցի ծոցագրպանից հանված գրիչի մեջ հայտնաբերվել և առգրավվել է 1.2 գրամ յուրահատուկ հոտով, դեղնականաչվուն զանգված: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերված զանգվածն ուղարկվել է փորձաքննության:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---