Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ կոնյակները Մոսկվայում արժանացել են բարձրագույն մրցանակների28 նոյեմբերի 2012 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած 16-րդ «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 10 տարվա հնացման Ախթամար կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ 20 տարվա հնացման Նաիրի կոնյակը ստացել է մրցույթի բարձրագույն մրցանակը` Գրան Պրին և արժանացել ոսկե մեդալի: Ինչպես հաղորդում է ԵԿԳ մամուլի ծառայությունը, մրցույթին, որն անց էր կացվում «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 117 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 20 երկրներից` այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 31 ոսկե և մեկ արծաթե մեդալներ: ԱՐԱՐԱՏ տեսականու Ախթամար կոնյակը (10 տարի հնացման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից: Ախթամար կոնյակն ունի 8 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ: Հարկ է նշել, որ այս տարի Երևանի կոնյակի գործարանը «Արարատ արվեստների հավաքածու» նախագծի շրջանակներում ներկայացրեց Ախթամար կոնյակը նոր փաթեթավորմամբ, որը ստեղծվել է ժամանակակից կանադահայ նկարիչ Գարեն Բեդրոսյանի հետ համագործակցության արդյունքում: Այն կթողարկվի սահմանափակ խմբաքանակով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Փարիզը մեղադրել է Ադրբեջանին Նոր Կալեդոնիայում անկարգություններին միջամտելու մեջ՝ «գործարք են կնքել» «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դրանք ֆանտազիաներ չեն, դա իրողություն է»,–ասել Ֆրանսիայի ՆԳ նախարարը Փաշինյան․ Արդեն 10 օր է՝ Բաղանիս-Ոսկեպար հատվածում ՀՀ սահմանապահ զորքերն են ծառայում «Հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի արդեն այդտեղ մշտական ծառայություն իրականացնեն»,–ասել է նա Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը |