Սուրեն Զոլյանը դեռ չի վերադարձել. Նրա հայցով դատաքննությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին

Սուրեն Զոլյանը դեռ չի վերադարձել. Նրա հայցով դատաքննությունը նշանակված է դեկտեմբերի 5-ին

PanARMENIAN.Net - ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատաքննությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոլյանի փաստաբան Լիաննա Գրիգորյանը: «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն հավաքված են: Զոլյանն այժմ բացակայում է երկրից և կվերադառնա միայն դեկտեմբերի վերջին, բայց դա չի խոչընդոտի, որպեսզի դատաքննությունը տեղի ունենա: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընդդեմ ՀՀ ԿԳՆ-ի մեր հայցով դատաքննության ժամանակ նրա շահերը կներկայացնեմ և կպաշտպանեմ ես»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ 2012թ. ապրիլի 6-ին ԵՊԼՀ-ի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ` խիստ նկատողության տեսքով: Նկատողության պատճառը եղել է այն, որ Սուրեն Զոլյանը հրաժարվել է կատարել իր վերադասի հանձնարարականը և երկրից բացակայել է առանց հարգելի պատճառի: Այնուհետև ապրիլի 17-ին նա ստացել է երկրորդ նկատողությունը: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ռեկտոր Սուրեն Զոլյանի լիազորությունները դադարեցվել են:

Այս դեպքերից հետո ԿԳՆ մրցույթ էրր հայտարարել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար: Հունիսի 12-ին կայացած մրցույթում ռեկտոր է ընտրվել Գայանե Գասպարյանը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---