ԱԱԽ քարտուղար. ՀՀ և ՌԴ ԱԱԽ-ները սահմանային անվտանգության զարգացման հստակ քայլեր են նախատեսում

ԱԱԽ քարտուղար. ՀՀ և ՌԴ ԱԱԽ-ները սահմանային անվտանգության զարգացման հստակ քայլեր են նախատեսում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Սահմանային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՌԴ պետական սահմանի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովը և Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար Վիկտոր Վլասովն այսօր այցելել են ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արտաշատի տարածաշրջանի հայ-թուրքական սահմանին տեղակայված ռուսական սահմանապահ «Ռանչպար» ուղեկալ: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են ԱԱԽ-ից:

Արթուր Բաղդասարյանն ու Դմիտրի Բեզդելովը շրջել են պետական սահմանի տեղամասերում, հանդիպել զինվորականության հետ, ծանոթացել սահմանապահների ծառայության պայմաններին, զրուցել նրանց հետ` ծանոթանալով նրանց հուզող խնդիրներին: Արթուր Բաղդասարյանը սահմանապահներին ներկայացրել է սահամանապահ զորքերի զինծառայության մակարդակի զարգացմանն ուղղված ծրագրերը:

«Հայաստանի և ՌԴ-ի ԱԱԽ-ների համագործակցության ծրագրով նախատեսվում են սահմանային անվտանգության զարգացման հստակ քայլեր: Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել սահմանային անվտանգության ռազմավարությամբ նախատեսվող Հայաստանի սահմանային անցակետերի եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի իրականացմանը: ՌԴ-ի սահմանապահ զորքերը Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանի երկայնքով այսօր բարձր մակարդակով են իրականացնում պետական սահմանի պահպանությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Արթուր Բաղդասարյանը և Դմիտրի Բեզդելովը պատասխանել են նաև Հայաստանում ՌԴ «Ռոսգրանիցա» պետական գործակալության ներկայացուցչության բացման հետ կապված հարցերին, ըստ որի արդեն կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ներկայացուցչության բացման աշխատանքների իրականացման վերաբերյալ:

«Ռուսական խոշորագույն գործակալության հիմնումը մեծապես կնպաստի սահմանային ենթակառուցվածքների և անցման կետերի արդիականացման աշխատանքների արդյունավետ իրականացմանը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությունն իրականացնում են Ռուսաստանի Դաշնային սահմանապահների հատուկ ստորաբաժանումները: Դա Հայաստանի համար ունի քաղաքական, ինչպես նաև անվտանգության մակարդակի ամրապնդման և բարձրացման կարևոր նշանակություն»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի խոսքով այսօրվա դրությամբ` ՀՀ պետական սահմաններում, որտեղ իրենք իրականացնում են սահմանապահ հերթապահություն, հանգիստ և կայուն իրավիճակ է:

«Որևէ անհանգստություն գոյություն չունի: Մենք մեր առջև դրված խնդիրները բարձր մակադակով իրականացնում ենք>>,- ասել է Վ. Վլասովը: Նա գոհունակություն է հայտնել, որ ՌԴ սահմանապահ զորքերին հուզող բոլոր հարցերը գտնվում են ՀՀ ղեկավարության ուշադրության կենտրոնում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---