Բարաք Օբաման Սպիտակ տանը կճաշի իր նախկին մրցակից Միթ Ռոմնիի հետ

Բարաք Օբաման Սպիտակ տանը կճաշի իր նախկին մրցակից Միթ Ռոմնիի հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կճաշի իր նախկին մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի հետ:

Նախագահն ընդգծել է, որ Ռոմնիի փորձն ու որոշ գաղափարներ երկրի համար շատ օգտակար է համարում: Մասաչուսեթսի նախկին նահանգապետի կարևոր նվաճումներից նա նշել է Օլիմպիական խաղերի նախապատրաստությունները, հաղորդում է Ռոսբալթը:

Նոյեմբերի 6-ին կայացած ընտրություններում Օբաման հաղթել է Ռոմնիին` հավաքելով ընտրիչների 332 ձայն, մինչդեռ Ռոմնիի օգտին քվեարկել էին 206-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---