Արփի Վարդանյանը` ՀԲԸՄ երևանյան գրասենյակի նոր տնօրեն

Արփի Վարդանյանը` ՀԲԸՄ երևանյան գրասենյակի նոր տնօրեն

PanARMENIAN.Net - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության երևանյան գրասենյակի տնօրեն է նշանակվել Արփի Վարդանյանը: Նա կղեկավարի Միության ներկա լայնածավալ գործունեությունն ու ընդլայնվող ծրագրերը Հայաստանում և տարածաշրջանում, տեղեկացնում է միության մամուլի ծառայությունը:

Արփի Վարդանյանը երկար տարիներ զբաղեցրել է Ամերիկայի Հայկական Համագումարի տնօրենի պաշտոնը թե' Հասարակական կազմակերպությունների ուսուցման և տեղեկատվական կենտրոնի և թե' ուսանողական փորձառության ծրագրերի գծով, ինչպես նաև եղել է ԱՀՀ-ի գործադիր տնօրենի պաշտոնակատար, Երևանի գրասենյակի տնօրեն և ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Հայաստանի և Ղարաբաղի գրասենյակների համար: Բոլոր զբաղեցրած պաշտոններում նա ղեկավարել է բազմաթիվ ծրագրեր և իր ներդրումն ունեցել հասարակական կազմակերպությունների կայացման և հզորացման գործում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---