MoMA-ն «Տետրիսը» և Pac-Man-ը ճանաչել է ժամանակակից արվեստ

MoMA-ն «Տետրիսը» և Pac-Man-ը ճանաչել է ժամանակակից արվեստ

PanARMENIAN.Net - Նյու Յորքում ժամանակակից արվեստի թանգարանը ձեռք է բերել 14 տեսախաղեր, որոնք դարձել են ճարտարապետության և դիզայնի բաժնի նոր հավաքածուի մասը: MoMA-ի կայքում հաղորդվում է, որ այդ խաղերին նվիրված ցուցադրությունը կբացվի 2013-ի մարտին: Հավաքածուի առաջին մասի մեջ մտել են` Pac-Man (1980), Tetris (1984), Another World (1991), Myst (1993), SimCity 2000 (1994), Vib-Ribbon (1999), The Sims (2000), Katamari Damacy (2004), EVE Online (2003), Dwarf Fortress (2006), Portal (2007), flOw (2006), Passage (2008) և Canabalt (2009):

Ընտրված խաղերը, բաժնի համադրող Պաոլա Անտոնելիի խոսքով, անկասկած արվեստ են և ինտերակտիվ դիզայնի փայլուն նմուշ:

40 վիդեոխաղերից ցուցակ կազմելու և դրանք ձեռք բերելու համար թանգարանն աշխատել է տարբեր ոլորտների փորձագետների հետ, օրինակ, իրավաբանների, պատմաբանների և արվեստի քննադատների:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---