Կահիրեում ցույցեր են սկսվել` սահմանադրության նոր նախագծի ընդունումից մի քանի ժամ անց

Կահիրեում ցույցեր են սկսվել` սահմանադրության նոր նախագծի ընդունումից մի քանի ժամ անց

PanARMENIAN.Net - Կահիրեում ցույցեր են սկսվել` սահմանադրության նոր նախագծի ընդունումից մի քանի ժամ անց: Նոր սահմանադրության նախագիծը Ղուրանի շարիաթի օրենքները համարում է օրենսդրության գլխավոր հիմք:

Ավելի վաղ երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսին հրամանագիր էր ստորագրել, որն ընդլայնում է նրա լիազորությունները: Ըստ այդմ, արգելվում է նախագահի որոշումները վիճարկել դատարանում:

Սահմանադրության նախագիծը կներկայացվի Մուրսիին, ով, ինչպես սպասվում է, այն համաժողովրդական հանրաքվեի կդնի:

Լիբերալները, ձախերը և քրիստոնյաները բոյկոտել են քվեարկությունը, հայտարարելով, որ իսլամիստները փորձում են եգիպտացիներին պարտադրել սահմանադրության իրենց հասկացումը, հաղորդում է BBC-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---