Մատենադարանն ու Հռոմի Ռեստավրացիայի կենտրոնական ինստիտուտը կհամագործակցեն![]() 1 դեկտեմբերի 2012 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Մատենդարանի պատվիրակությունը 2012թ. դեկտեմբերի 12-ին կայցելի Հռոմ, որպեսզի հնարավորություն ունենա տեղում ծանոթանալու Հռոմի արխիվի և գրական ժառանգության Ռեստավրացիայի կենտրոնական ինստիտուտի հետ: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանը: Ըստ նրա, երկու կազմակերպությունների միջև համապատասխան համաձայնագիրը կնքվել է 2012թ.: Բացի այդ, Բեռլինի պետական գրադարանի հետ համաձայնագիր է ստորագրվել գրքերի փոխանակման, ինչպես նաև վերականգնման ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ: Համաձայնագիր կստորագրվի նաև Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայական բաժնի հուշարձանների պահպանության ու գրադարանային գործի ամբիոնի հետ: Վերջին տարիներին միջազգային համագործակցությունը Մատենադարնի գործունեության առաջնային ուղղություններից է դարձել: Մեր նպատակն է, որ Մատենադարանը վերածվի մի առանձնահատուկ միջազգային հարթակի, որտեղ ամբողջ աշխարհից մասնագետներ կհավաքվեն փորձի փոխանակման, արդիական տեխնոլոգիաների ներդրման հարցերի քննարկման համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |