Հայաստանում արդեն թվայնացվել է մոտ 1 մլն էջ![]() 1 դեկտեմբերի 2012 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 1 մլն էջ արդեն թվայնացվել է Հայաստանում, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը: Նա նշել է, որ առաջին հերթին թվայնացվում են հնատիպ գրքերն ու գիտական աշխատությունները: Գրադարանային գրքերի թվայնացման գաղափարը պատկանում է Հայաստանի չորս գրադարաններին՝ Ազգային գրադարանին, ՀՀ ԳԱԱ գիտական գրադարանին, ԵՊՀ գրադարանին, Հանրապետական գիտաբժշկական գրադարանին, ինչպես նաև Ազգային գրապալատին: «Այսօրվա դրությամբ մշակութային ժառանգության պահպանման լավագույն լուծումը թվայնացումն է: Մենք այժմ ակտիվ աշխատում ենք այդ ուղղությամբ: 21-րդ դարի գրադարանավարների համար գրագետ թվայնացումը մարտահրավեր է»,-ասել է նա: Թվայնացված գրքերը հասանելի են www.flib.sci.am, www.nla.am հասցեներով, դրանք կարող են ներբեռնվել: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |