Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը հայտարարել է, որ իր ցուցանմուշների թվում կլինեն նաև վիդեոխաղեր

Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը հայտարարել է, որ իր ցուցանմուշների թվում կլինեն նաև վիդեոխաղեր

PanARMENIAN.Net - Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանը (MOMA) հայտարարել է, որ իր ցուցանմուշների թվում կլինեն նաև վիդեոխաղեր: Սկզբում որոշում է կայացվել հավաքածուի մեջ ներառել 14 դասական նախագծեր, որոնց թվում են Pac-Man, Myst, EVE Online, Dwarf Fortress, Portal և Canabalt:

Այս խաղերն ընտրվել են իրենց «վառ ինտերակտիվ դիզայնի համար»:

Թանգարանը պնդում է, որ խաղային ցուցահանդեսը այցելուներին կներկայացվի արդեն հաջորդ տարվա մայիսին, գրում է The Verge-ը:

Նախագծի կուրատոր Պաոլա Անտոնելլին լրագրողներին պատմել է, որ վիդեոխաղերը բարդ ցուցանմուշներ են: Պետք է շատ կրեատիվ լինել` իսկապես շատ հետաքրքիր նախագիծ պատրաստելու համար:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---