Պան Գի Մուն. Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը կխարխլի խաղաղությունը Մերձավոր Արևելքում

Պան Գի Մուն. Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը կխարխլի խաղաղությունը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը կխարխլի խաղաղությունը Մերձավոր Արևելքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հայտնում է Ռուսաստանի ռադիոն:

Իսրայելի իշխանությունները թույլ են տվել 3 հազար տուն կառուցել հրեաների համար Արևելյան Երուսաղեմի ու Հորդանանի Արևմտյան ափին ի պատասխան Պաղեստինին ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելուն:

Նոյեմբերի վերջում ՄԱԿ ԳՎ ընդունած բանաձևերում Իսրայելից պահանջվում է դադարեցնել հրեական բնակավայրերի կառուցումը գրավյալ տարածքներում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---