Խ.ԽԱԼԱՖՈՎ. ԲԱՔՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՏ31 մայիսի 2005 - 08:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, մեկնաբանելով Վրաստանից ռուսական սպառազինությունը Հայաստան տեղափոխելու մասին խոսակցությունները, հայտարարել է.«Այն դեպքում, երբ Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում Ադրբեջանի հանդեպ եւ գրավել է մեր տարածքի մի մասը, ագրեսոր երկրի հագեցումը լրացուցիչ սպառազինությամբ բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի անվտանգության եւ կայունության վրա: Ադրբեջանը ոչ մի դեպքում չի կարող համաձաինվել դրան»: Ընդգծելով, որ Հարավային Կովկասը դասվում է այն տարածաշրջանների թվին, որոնց վրա տարածվում է Եվրոպայում հասարակ սպառազինության սահմանափակման մասին պայմանագիրը, Խալաֆ Խալաֆովը կոչ է արել տարածաշրջանի երկրներին ձեռնպահ մնալ անվտանգության եւ կայունության համար սպառնալիք ներկայացնող գործողություններից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |