Շուտով կշահագործվի երթուղայինների էլեկտրոնային չվացուցակների փորձնական համակարգը

Շուտով կշահագործվի երթուղայինների էլեկտրոնային չվացուցակների փորձնական  համակարգը

PanARMENIAN.Net - «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոնի» տնօրենը այսօր քաղաքապետարնում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ էլեկտրոնային չվացուցակների համակարգի փորձարկման նպատակով 2 ավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղիների շարժակազմերը կահավորվել են GPS համակարգով: Ընթացքի մեջ է չվացուցակների տախտակների հենասյուների մոնտաժման աշխատանքները: Առաջիկա օրերին փորձնական տարբերակով կշահագործվի էլեկտրոնային չվացուցակների համակարգը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանաի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---