ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՆԵՐԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

PanARMENIAN.Net - «Անկարան երբեք չի անդամակցի Եվրամիությանը: Դրան կհակազդի Ֆրանսիան: Ֆրանսիացիները չեն մոռացել հրեշավոր Ցեղասպանությունը եւ երբեք չեն ների, որ Թուրքիան անեքսիայի է ենթարկել Հայաստանի մի մասը»: Այդ մասին հայտարարել է հռչակավոր ֆրանսիացի երգիչ Միշել Լեգրանը: Նրա խոսքերով, այնպիսի երկիրը, ինչպիսին Թուրքիան է, իրավունք չունի անդամակցելու միացյալ Եվրոպային: «Եվ եթե մեր կառավարությունն ու նախագահ Շիրակը փորձեն պարտադրել ֆրանսիացիներին Թուրքիայի ընդունումը, դա կհանգեցնի հեղափոխության»,-հայտարարել է նա: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Լեգրանը հայտարարել է, որ իր մոր հայրը հայ էր, որին հաջողվել էր փախչել իր երկրից 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ, «նա հասել է Ֆրանսիա, որտեղ ամուսնացել է իմ տատիկի` ֆրանսուհու հետ: Այնպես որ մեկ քառորդով ես եւս հայ եմ», հաղորդում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---