Պավլիկ Ղարսելյան. Մենք պարտավոր ենք մեդալներ նվաճել Հայաստանում և պայքարելու ենք մինչև վերջ![]() 5 դեկտեմբերի 2012 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Երևանում ընթացող աշխարհի առաջնության քառորդ փուլում Նիկոլայ Հարությունովը (81 կգ) 12:7 հաշվով անգլիացի Սթիդ Վուդալին հաղթելուց հետո նշեց, որ արդեն երկրորդ ռաունդում զգացել էր, որ հաղթանակն իրենն է լինելու: «Ես ինձ շատ վստահ էի զգում, չնայած մրցակիցս բավականին ուժեղ էր, բայց հասկանում էի, որ այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար: Հիմա ես չպետք է թուլանամ և մյուս երկու մարտերում էլ հաղթեմ»,- ասել է բռնցքամարտիկը: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Նարեկ Մելքոնյանն (+91կգ) էլ է կիսաեզրափակչում, նա 14:8 հաշվով առավելության է հասել Յոսիֆ Գրանիչի (Խորվաթիա) նկատմամբ. «Դժվար մենամարտ էր, բայց կարողացա այնպես անել, որ հաղթանակը իմը լինի: Երկրորդ ռաունդից հետո մարզիչներն ասացին, որ ես 4 միավորով առաջ եմ հաշվի մեջ, դա մեծ վստահություն տվեց ինձ»: Մելքոնյանի անձնական մարզիչ Պավլիկ Ղարսելյանի խոսքով, իրենք պատրաստվել էին տոնելու տպավորիչ հաղթանակ: «Մեզ համար շատ կարևոր էր, որ Հայաստանում անցկացվող առաջնությունում որքան հնարավոր է շատ բռնցքամարտիկներ մտնեն կիսաեզրափակիչ: Մենք պարտավոր ենք մեդալներ նվաճել և պայքարելու ենք մինչև վերջ»,- ընդգծեց նա: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |