Փարիզում 2 մլն եվրոյով վաճառվել է Դալիի փոքրիկ նկարը

Փարիզում 2 մլն եվրոյով վաճառվել է Դալիի փոքրիկ նկարը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ իսպանացի սյուրռեալիստ նկարիչ Սալվադոր Դալիի նկարը Փարիզում վաճառվել է 2 մլն եվրոյով: Այս մասին հաղորդել է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը:

«Կարի մեքենան և անձրևանոցները սյուրռեալիստական բնանկարում» նկարը ստեղծվել է ԱՄՆ-ում 1941թ և պետք է օգտագործվեր գերմանացի ռեժիսոր Ֆրից Լանգի ֆիլմերից մեկում, սակայն այդես էլ էկրանին չհայտնվեց:

Յուղաներկով և գուաշով նկարված նկարը արդարացրել է Artcurial աճուրդային տան սպասումները: Լոտը գնահատվել է 1,6-2 մլն եվրո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---