Համերգ Սպիտակի զոհերի հիշատակին. Բեմ դուրս կգա ջութակահար Անուշ Նիկողոսյանը![]() 5 դեկտեմբերի 2012 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին` Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցի կապակցությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու համերգ: Այդ օրը ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան): Համերգում հնչելու են Տիգրան Մանսուրյանի Ջութակի թիվ 1 կոնցերտը, և Պյոտր Չայկովսկու «Պաթետիկ սիմֆոնիան»: Համերգի մենակատարն է երիտասարդ ջութակհարուհի Անուշ Նիկողոսյանը: Համերգի մուտքն ազատ է: 1988 թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժն ավերիչ հարված հասցրեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջաններին: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմում էր 10 բալ Ռիխտերի սանդղակով: Պաշտոնական տվյալներով, երկրաշարժի հետևանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, անօթևան մնաց 530 000 բնակիչ: Նալբանդ գյուղը հիմնահատակ ավերվեց, հիմնովին ավերվեց Սպիտակը, Գյումրու (Լենինական) շենքերի 80 տոկոսը: Սպիտակի երկրաշարժը XX դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը դարձավ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |