Հայտնվել է «Կո´ւ: Կին-ձա-ձա-ձա» մուլտֆիլմի առաջին թրեյլերը (վիդեո)

Հայտնվել է «Կո´ւ: Կին-ձա-ձա-ձա» մուլտֆիլմի առաջին թրեյլերը

PanARMENIAN.Net - Հայտնվել է Գեորգի Դանելիայի «Կո´ւ: Կին-ձա-ձա-ձա» մուլտիպլիկացիոն կատակերգության առաջին թրեյլերը: Սցենարի համաձայն, սկսնակ դիջեյ Անատոլիկը և աշխարհահռչակ թավջութակահար Վլադիմիր Չիժովն աղմկոտ մոսկովյան փողոցում հանդիպում են բոկոտն մարդու: Սեղմելով տարօրինակ մեքենային կոճաը` հերոսները տեղափոխվում են Պլյուկ դատարկ մոլորակ:

2013-ի փետրվարի 21-ին 1987թ. լիամետրաժ ֆիլմի մուլտիպլիկացիոն ադատպացիան կհայտնվի էկրաններին:

«Կո´ւ: Կին-ձա-ձա-ձա»-ն «Կին-ձա-ձա» ֆանտաստիկ-երգիծական կատակերգության մոտիվներով անիմացիոն ֆիլմ է:

Մուլտֆիլմի սցենարը գրվել է Գ. Դանելիայի և Ռ. Գաբրիաձեի սցենարի մոտիվներով:

Մուլտֆիլմի թիրախային լսարանը դեռահասներն են և մինչև 30-35 տարեկան մարդիկ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---