Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տ հավաքականն ընդգրկվել է ԵԱ երկրորդ խմբում![]() 5 դեկտեմբերի 2012 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Եվրոպայի մինչև 19 տարեկան պատանիների առաջնության վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը մտել է երկրորդ խումբ, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Լիտվայի և Լեհաստանի հավաքականները: 2013-ի աշնանը մասնակիցները կպայքարեն որակավորման առաջին փուլում 28 տեղերի համար: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն Հունգարիայի հավաքականը` որպես մրցաշարի տեր, և ևս յոթ թիմեր: Իսպանիայի հավաքականը վարկանիշի առաջատարի իրավունքով ավտոմատ կերպով անցել է այդ փուլ: Վիճակահանության ընթացքում կազմվել են 13 խմբեր: Յուրաքանչյուր խմբից երկու ուժեղագույն թիմեր և երրորդ տեղերը զբաղեցրածները, որոնք լավագույն արդյունքն են ցույց տվել իրենց խմբի առաջատարների հետ խաղում, կանցնեն որակավորման առաջին փուլ: Այս փուլի խաղերը տեղի կունենան 2014-ի գարնանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |