IBR. Աշխարհում տասը ընկերությունից չորսի եկամուտները նվազել են

IBR. Աշխարհում տասը ընկերությունից չորսի եկամուտները նվազել են

PanARMENIAN.Net - Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Միջազգային գործարար զեկույցի (IBR) համաձայն` աշխարհում տասը գործարարներից չորսը կարծում են, որ եվրոգոտու ճգնաժամը բացասականազդեցություն է ունեցել իրենց բիզնեսի վրա: Ճգնաժամի պատճառած վնասները ողջ աշխարհում ընդհանուր առմամբ կազմում են 2 տրիլլիոն ԱՄՆ դոլար:1 Հետազոտությունընշում է, որ ճգնաժամը դեռևս չի նահանջել, ինչպես նաև ընդգծում է, որ Եվրամիության հեռանկարում դեռևս առկա են մի շարք մարտահրավերներ, քանի որ գործարարներըապագայում նախատեսում են նվազեցնել առևտուրը այդ տարածաշրջանում:

Ըստ IBR –ի՝ եվրոգոտու ճգնաժամը բացասաբար է անդրադարձել գործարարների եկամուտների վրա. հարցվածների կեսից ավելին (54%) նկատել են, որ ճգնաժամի պատճառով իրենց եկամուտները նվազել են ավելի քան 3%-ով, իսկ յուրաքանչյուր երեք գործարարից մեկը (32%) արձանագրում է եկամուտի առնվազն 6% անկում: Միացյալ Նահանգներում գործարարների 11%-ը նշում է, որ ճգնաժամը եկամտի 10 կամ ավելի տոկոսի նվազման պատճառ է հանդիսացել:

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի զարգացման պատասխանատու Փոլ Ռայլին մեկնաբանում է. «Բարդ է եվրոգոտու ճգնաժամի արդյունքում գրանցված եկամուտների կորուստների վերաբերյալ ստույգ թվեր ներկայացնել: Սակայն մեր հաշվարկները, որոնք իրականացվել են զեկույցի արդյունքների ու ընկերությունների եկամուտները կազմող համաշխարհային ՀՆԱ-ի՝ հարաբերակցության հիման վրա, ցույց են տալիս, որ ճգնաժամի հետևանքով գործարարները մոտ 2 տրիլլիոն ԱՄՆ դոլլարի կորուստներ են կրել:

Ակնհայտ է, որ ճգնաժամը շատ ավելի մտահոգիչ է տարածաշրջանում, քանի որ գործարարները կորցնում են գումարներ և վտանգված են իրենց աճի հեռանկարները ոչ միայնԵվրոպայում, այլև ողջ աշխարհում»:

Չնայած, որ եվրոգոտու ճգնաժամի պատճառած ամենամեծ վնասները բաժին են հասել Եվրոպայի գործարարներին, IBR- ը ցույց է տալիս, որ նրա բացասական հետևանքներըկրել են նաև այլ տարածաշրջաններում: Ճգնաժամի բացասական ազդեցության մասին ահազանգում են BRIC երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան)գործարարների 36%-ը, Ասիայի և խաղաղօվկիանոսյան շրջանի գործարարների 34% -ը, Հյուսիսային Ամերիկայի գործարարների 31%-ը և Լատինական Ամերիկայիգործարարների 30%-ը:

Թերևս առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ գործարարների 17%-ը այժմ ավելի քիչ հավանական է համարում Եվրոպայում բիզնես անելու հնարավորությունը:Համեմատության համար ասենք, որ գործարարներին տրվել է նույն հարցը Արաբական Գարունից2 հետո և 2011թ.-ին ցուցանիշը կազմել է 10%: Այժմ Եվրոպայում աշխատելուց խուսափում են առավելապես Թուրքիայի(30%), Չինաստանի (25%), հարավարևելյան Ասիայի (24%) և Լատինական Ամերիկայի (18%) գործարարները: Հետաքրքրական է սակայն, որ Եվրոպայի գործարարները ևս նույն կերպ են մտածում. նրանց 27%-ը համարում է, որ համագործակցությունը միասնական արժույթի մյուս երկրների հետ քիչ հավանական է:

Փոլ Ռայլին հավելեց. «Ճգնաժամի հաղթահարման հապաղումը, ավելի մեծ և երկարաժամկետ վնասներ կհասցնի Եվրոպայի՝ հուսալի առևտրային գործընկերոջ հեղինակությանը: Եթե աշխարհի որոշ արագ աճող շուկաների գործարարները սկսեն իրենց աճին նպաստելու համար տեխնոլոգիաներ և հմտություններ փնտրել այլ վայրերում,ապա Եվրոպայի համար շատ ավելի բարդ կլինի հաղթահարել առկա խնդիրները:

Այնուամենայնիվ, գործարարների՝ տեղում նոր հնարավորություններ փնտրելու պատրաստակամությունը հուսադրող է: Հարկ է նաև ընդգծել, որ Եվրոպան շարունակում է մնալապաստան աշխարհի խոշորագույն միասնական շուկայի համար, ունի նախանձելի ենթակառուցվածք և համարվում է առավել դինամիկ գործարար միջավայրներից մեկնաշխարհում:3 Խնդրի կարգավորման լավագույն ուղին կլինի ճգնաժամի հնարավորինս արագ հաղթահարումը, ինչը կվերացնի անորոշությունը և վստահություն կհաղորդի Եվրոպայի ու աշխարհի գործարարներին հետագայում ներդրումներ կատարելու հարցում և կվերականգնի սպառողի վստահությունը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---