Խզբզարտ` Երևանի ցուցասրահներից մեկում![]() 5 դեկտեմբերի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին «Արվեստի աշխարհ» պատկերասրահում կբացվի Red Bull Խզբզարտ (Doodle Art) մրցույթի արդյունքում ընտրված ուսանողական լավագույն հարյուր նկարների ցուցահանդեսը: Եզրափակչի օրը կոմպետենտ ժյուրին կընտրի Խզբզարտի լավագույն երեք վարպետների, ովքեր կազմակերպիչների կողմից կստանան հատուկ մրցանակներ: Red Bull Խզբզարտը նկարելու, ավելի ճիշտ՝ խզբզելու միջազգային մրցույթ է, որին, 2007թ-ից սկսած, մասնակցում են աշխարհի բոլոր ուսանողները: Հայաստանում այս մրցույթն առաջին անգամ անցկացվել է 2010թ-ին, որին մասնակցել է ավելի քան 3000 ուսանող: Այս տարի մրցույթն անցկացվելու է ավելի մեծ մասշտաբով: Մրցույթի նպատակն է բացահայտել նկարելու տաղանդ ունեցող ուսանողներին, նրանց հնարավորություն տալ ցուցադրել իրենց ստեղծագործական միտքը և օրիգինալ նկարչական աշխատանքները: Մրցույթն անցկացվելու է մինչև դեկտեմբերի 6-ը, որից հետո կոմպետենտ ժյուրին մասնակցության հայտ ներկայացրած աշխատանքներից կընտրի 100 լավագույն աշխատանքները: Ցուցահանդեսի օրը ժյուրին կընտրի 3 լավագույն նկարները, որոնց հեղինակները մրցույթի գործընկերներ «Acti Tour» և «Swatch» ընկերությունների կողմից կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |