Եգիպտոսը տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայից

Եգիպտոսը տարհանում է իր քաղաքացիներին Սիրիայից

PanARMENIAN.Net - Եգիպտոսը տարհանում է Սիրիայում գտնվող իր քաղաքացիներին ցամաքային ճանապարհով Լիբանանի տարածքով, քանի որ օդային հաղորդակցությունը Կահիրեի ու Դամասկոսի միջև կասեցված է, լրագրողներին է հայտարարել Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ամր Ռաշդին:

«Կահիրեի ու Դամասկոսի միջև ավիաչվերթերի դադարեցումից հետո, Եգիպտոսի ԱԳՆ-ն «ցամաքային կամուրջ» հաստատեց Սիրիայից Լիբանան իր քաղաքացիներին տարհանելու համար»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

«Սիրիայի իշխանությունները համաձայնվել են ցամաքային միջանցք բացել մինչև Լիբանանի սահմանը»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---