Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանն առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար

Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանն առաջին անգամ կնվագի հայ հանդիսատեսի համար

PanARMENIAN.Net - Ֆրանսահայ երաժիշտ Անդրե Մանուկյանը մենահամերգով հանդես կգա Երևանում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեցին «ՄԵՑՑՈ Պրոդաքշնից», ճանաչված դաշնակահարը հայ հանդիսատեսի համար ելույթ կունենա առաջին անգամ: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին` ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգը կազմակերպել են «ՄԵՑՑՈ Պրոդաքշնը» և «Նուռ Քարտը»` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բարձր հովանու ներքո:

Տոմսերն արդեն վաճառվում են, արժեքը կազմում է 5 000-20 000 դրամ:

Անդրե Մանուկյանը ծնվել է 1957թ. Լիոնում: Դաշնամուր է նվագում 7 տարեկանից, ավարտել է Բերքլիի (Բոստոն) երաժշտական քոլեջը: Ավելի ուշ Ֆրանսիայում հիմնել է Horn Stuff ջազ-բենդը: Լիանա Ֆոլյայի և Մալյայի հիթերի հեղինակ է, ինչպես նաև Շառլ Ազնավուրի և Ժիլբեր Բեկոյի ալբոմների պրոդյուսեր է, զբաղվում է նաև գործիքավորմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---